
5 տարում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունում կատարված ներդրումների ծավալն աճել է 85 տոկոսով

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին 5 տարում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունում կատարված ներդրումների ծավալն աճել է 85 տոկոսով՝ կազմելով 45.3 միլիարդ լիրա (1 դոլարը հավասար է 18.3 լիրա):
2011 թվականի հետ համեմատ՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությոն պաշտպանական ու օդա-տիեզերական ոլորտների շրջանառությունը 2012 թվականին աճել է 9 տոկոսով՝ կազմելով 4.7 միլիարդ դոլար:
Պաշտպանական ու օդա-տիեզերական նշանակության արտադրանքի արտահանումը նախորդ տարի աճել է 16 տոկոսով՝ կազմելով 1.2 միլիարդ դոլար:
Թուրքիան մտադիր է մինչև 2016 թվականը իր պաշտպանական արդյունաբերության արտադրանքի շրջանառության ծավալը հասցնել մինչև 8 միլիարդ դոլարի, իսկ արտահանումը՝ մինչև 2 միլիարդ դոլարի: