Առաջիկա ամիսներին մենք կարող ենք ականատես լինել «Նոր Սիրիայի» ի հայտ գալուն. Իրանի գլխավոր շտաբի պետի տեղակալ

Լիբանանյան Al-Manar հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Մասուդ Ջազայերին հայտարարել է, որ (Իսրայելից) Գոլանի բարձունքների ազատագրումն անհնար չէ, և որ մոտ ժամանակներս տարածաշրջանում տեղի կունենան արմատական փոփոխություններ.

«Ռազմական տեսանկյունից և անվտանգության պլանում ես պետք է ասեմ, որ Գոլանի բարձունքների ազատագրումը անհնար չէ և կարող է տեղի ունենալ: Կարծես թե, մենք մոտակա մի քանի ամիսներին ականատես կլինենք տարածաշրջանում արմատական փոփոխությունների:

Եվ այդ դեպքում մենք ականատես կլինենք նաև նոր Սիրիայի ի հայտ գալուն: «Նոր Սիրիան» կդառնա թշնամիներին նոր դիմակայության նախաձեռնող և կայունություն կբերի տարածաշրջանի երկրներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031