
Ադրբեջանի տարածքը չի օգտագործվի Իրանին հարվածելու նպատակով. Աբդուլաև

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի տարածքը չի օգտագործվի որպես բազա՝ Իսրայելի կամ ԱՄՆ-ի կողմից Իրանին ռազմական հարված հասցնելու համար:
Այս մասին եգիպտական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը:
Վերջինիս խոսքերով՝ Ադրբեջանը հուսով է, որ Եգիպտոսը կաջակցի իրեն՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Աբդուլաևն ընդգծել է, որ իրենք չեն ցանկանում արյունահեղություն և ցանկանում են այդ հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով: