Սիրիական բանակն աննախադեպ հարձակման է անցել 4 ճակատով
Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ՝ սիրիական բանակը երեկ խոշորամասշտաբ հարձակում է ձեռնարկել ապստամբների դեմ: Հարձակումն իրականացվել է միանգամից 4 ճակատով՝ Ալ-Քուսեյրում (Հոմսի նահանգ, Լիբանանի սահմանի մոտ), Համա նահանգում, Դամասկոսի նահանգի Բարզա քաղաքի շրջանում և երկրի հարավում, Հորդանանի մոտ գտնվող Դերաայում:
Փորձագետներն այդ օպերացիան որակել են որպես աննախադեպ՝ ռազմավարական ու մարտավարական տեսանկյունից: Երեկ առավոտյան սիրիական բանակի ստորաբաժանումները հարձակվել են Ալ-Քուսեյրում դիրքավորված զինյալների վրա, ինչին նախորդել է հրետակոծությունը: Կառավարական զորքերը տիրել են քաղաքի կենտրոնական, հարավային ու արևմտյան մասերին, իսկ հյուսիսում շարունակվել են կատաղի մարտերը:
Բացի այդ, շարունակվում է Դամասկոսի արևելյան ու հյուսիսային արվարձանային շրջաններից զինյալների վտարումը: