Բաքուն օրենսդրական մակարդակով «Բեռլինյան պատ» է կառուցում հայերի ու ադրբեջանցիների միջև. Regnum

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի քաղաքացին, ով կհամագործակցի Հայաստանի որևէ կառույցի կամ կազմակերպության հետ՝ ընդհուպ մինչև կորսված տարածքների լիակատար վերադարձը, կենթարկվի քրեական պատասխանատվության: Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները: Վերջիններիս հաղորդմամբ՝ տվյալ ձևակերպումը տեղ է գտել «Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքների մասին» նոր օրինագծի 7-րդ հոդվածում:

Դրանում ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիները (բացառությամբ կենտրոնական գործադիր կառույցների ներկայացուցիչների, որոնք մասնկացում են Ղարաբաղյան բանակցային գործընթացին և դիվանագիտական առաքելությունների ու անձանց, որոնք համապատասխան լիազորություններ են ստացել խորհրդարանի որոշմամբ), որոնք կհամագորակցեն Հայաստանի պետական և ոչ պետական կառույցների, դատական ու օրենսդիր մարմինների, քաղաքական կուսակցությունների, հասարակական միավորումների, ԶԼՄ-ների, պետական ու մասնավոր կոմերցիոն և ոչ կոմերցիոն ձեռնարկատիրական օբյեկտների ու դրանց ներկայացուցիչների հետ, կենթարկվեն քրեական պատասխանատվության՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031