Բաժիններ՝

ԱՄՆ-ը «անհաջող որոշում» է որակել ՌԴ-ի կողմից Սիրիային թևավոր հրթիռների հատկացումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ կարծում է, որ Ռուսաստանի կողմից Սիրիային Яхонт տիպի հականավային թևավոր հրթիռներ տրամադրելը անհաջող որոշում է: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի ղեկավար Մարտին Դեմփսին. «Դա անհաջող որոշում է»:

Դեմփսիից առաջ էլ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Պսակին, մեկնաբանելով ԶԼՄ-ների հրապարակումները, հայտարարել էր, որ ԱՄՆ-ը տեղյակ չէ Սիրիային ռուսական Яхонт տիպի հականավային թևավոր հրթիռների հատկացման մասին:

Փորձագետներն այդ հրթիռները որակել են որպես «նավերի իրական մարդասպան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031