Բաժիններ՝

Ռուսաստանը Սիրիային է հատկացրել հականավային թևավոր հրթիռներ. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանը Սիրիային է հատկացրել Яхонт տիպի առաջադեմ հականավային թևավոր հրթիռների խմբաքանակ:
Ավելի վաղ Ռուսաստանը նման հրթիռներ էր ուղարկել Սիրիային, սակայն ավելի կատարյալ ռադարով, որը մեծացնում է նրա արդյունավետությունը:

Դրանով իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին «հիանալի» հնարավորություն է ընձեռվում հետ մղել միջազգային հանրության կողմից սիրիական ընդդիմությանն օգնելու փորձերին, ինչը կարող է իրականացվել ծովային շրջափակման, ոչ թռիչքային գոտու կամ սահմանափակ ավիահարվածներ հասցնելու միջոցով:

Նորագույն մատակարարումների մասին գաղտնիության պայմաններում հայտնել են ամերիկյան ղեկավարության ներկայացուցիչները, որոնք իրազեկված են հետախուզական տվյալների մասին: ԱՄՆ կոնգրեսում անհանգստությամբ են ընդունել այս տեղեկատվությունը:

Թերթի հետ զրույցում փորձագետներն այդ հրթիռները որակել են որպես «նավերի իրական մարդասպան»՝ ընդգծելով, որ Ռուսաստանի այդ գործողությունները պետք է որակել որպես սիրիական վարչակարգին աջակցում և այդ երկրի ափերից արևմտյան ռազմածովային ուժերին հեռու մղելու ձգտում:

Սիրիան իր առափնյա պաշտպանության ուժեղացման համար Ռուսաստանին Яхонт տիպի հրթիռներ է պատվիրել դեռևս 2007 թվականին և առաջին մարտկոցները ստացել է 2011 թվականին: Այս հրթիռը ստեղծվել է «սթելս» (անտեսանելի) տեխնոլոգիայով և գործում է «կրակել-մոռանալ» սկզբունքով: Ամերիկյան թերթը հիշեցնում է, որ այդ մարտկոցները շարժական են, ինչն էլ ավելի է բարդացնում դրանց ոչնչացումը:

Հիշեցնենք, որ այս տեղեկատվությունը հայտնվել է այն ֆոնին, որ Ռուսաստանը մոտ ժամանակներս Սիրիային է հատկացնելու C-300 զենիթա-հրթիռային համալիրներ և Искандер հրթիռներ: Արաբական հետախուզության տվյալներով՝ C-300-ներն արդեն իսկ Սիրիայում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս