Բաշար Ասադն առանց թիկնազորի Porsche-ով կնոջ հետ շրջում է Դամասկոսի փողոցներով (տեսանյութ)
Qafqazinfo լրատվական պորտալի փոխանցմամբ՝ երեկ You Tube վիդեոհոսթինգում հայտնվել է մի տեսանյութ, ըստ որի՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երևացել է Դամասկոսի փողոցներում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են Բաշար Ասադն ու նրա կին Ասմա Ասադը նստում Porsche մակնիշի ավտոմեքենան: Դա անելուց առաջ սպորտային համազգեստով Ասադը ողջունում է ներկաներին, որոնք էլ իրենց հերթին են ողջունում նրան: Ասադը նաև կարճատև զրույցի է բռնվում ներկաների հետ:
Ուշագրավ է, որ մեքենան վարում է հենց ինքը՝ Բաշար Ասադը, և իր կնոջ հետ Դամասկոսի փողոցներում երթևեկում է առանց թիկնազորի: Միևնույն ժամանակ անհայտ է մնում, թե երբ է նկարահանվել այդ տեսանյութը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական մամուլը գրել էր, թե Ասադը կնոջն ու երեխաներին ռուսական սուզանավով գաղտնի տեղափոխել է Իրան: