ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

ԵԱՀԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօր հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի դեսպան Իգոր Պոպովը, Ֆրանսիայի դեսպան Ժակ Ֆորը և ԱՄՆ-ի դեսպան Յան Կելին ) մայիսի 17-ին Կրակովում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Այդ հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Արտգործնախարարներն ու համանախագահները քննարկել են խաղաղության գործընթացի առաջխաղացման հնարավոր ուղիները:

Արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ներկա իրավիճակը և հաստատել են իրենց հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության ամրագրման գործընթացին:

Համանախագահները վերստին հայտարարել են այնպիսի հռետորիկայից ու գործողություններից զերծ մնալու անհրաժեշտության մասին, որոնք կարող են ուժեղացնել լարվածությունը կամ վնասել խաղաղության գործընթացին:

Համանախագահներն արտգործնախարարների հետ քննարկել են վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք միջոցներ՝ օգնելու համար ստեղծել հաշտվելու համար բարենպաստ մթնոլորտ:

Համանախագահները տարածաշրջան կայցելեն այս ամսվա վերջին՝ տվյալ հարցերը քննարկելու համար Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031