Կրակովում տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Լեհաստանի Կրակով քաղաքում հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Արտգործնախարարներն ու համանախագահները քննարկել են խաղաղության գործընթացի առաջխաղացման հնարավոր ուղիները: Արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ներկա իրավիճակը և հաստատել են իրենց հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության ամրագրման գործընթացին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031