Ռուսաստանն ավարտել է Ադրբեջանին Ми-35М ուղղաթիռների հատկացումը, իսկ Ми-17 ուղղաթիռներինը՝ ոչ (լուսանկարներ)

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում բացվել է Helirussia-2013 միջազգային ուղղաթիռային ցուցահանդեսը, որը պետք է ավարտվի վաղը: Դրանում տեղի է ունեցել Ми-171А2 նոր ուղղաթիռի շնորհանդեսը:

Вертолеты России ընկերության ընկերության մարքեթինգի դեպարտամենտի գլխավոր մենեջեր Վլադիմիր Բեզնիսկոն հայտարարել է, որ այդ ուղղաթիռն առայժմ վաճառվում է միայն Ռուսաստանի ներքին շուկայում.

«Մենք դեռ ադրբեջանական կողմից առաջարկ չենք ստացել Ми-171А2-ի գնման մասին: Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն բանակցում նոր մարտական ուղղաթիռների առք ու վաճառքի շուրջ: Ադրբեջանը մեզանից հիմնականում գնում է Ми-17 և Ми-35М տիպի ուղղաթիռներ: 2010 թվականին Ադրբեջանը մեզանից գնել է Ми-35М ուղղաթիռներ:

Ադրբեջանի հետ Ми-35М ուղղաթիռների մատակարման մասին պայմանագրի պայմաններն իրագործվել են: Ուղղաթիռներն արդեն իսկ ուղարկվել են Ադրբեջան: Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին Ми-17 ռազմա-տրանսպորտային ուղղաթիռների մատակարարումը»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության և ռուսական Рособоронэкспорт ընկերության միջև 2010 թվականին կնքված համապատասխան պայմանագրով Ադրբեջանը Ռուսաստանից պետք է ստանար Ми-35М տիպի 24 ուղղաթիռ: Janes Defence Weekly-ի տվյալներով՝ այդ գործարքը գնահատվում է 360 միլիոն դոլար։

Այս ուղղաթիռները նախատեսված են հակառակորդի զրահատեխնիկայի ոչնչացման, հարձակվող ցամաքային զորքերին կրակային աջակցություն ցուցաբերելու, դեսանտի իջեցման, վիրավորների տարհանման, ինչպես նաև բեռների փոխադրման համար:

Այս ուղղաթիռները զինված են գիշերային տեսանելիության սարքերով, Штурм-В տիպի ղեկավարվող հակատանկային հրթիռներով, 80 միլիմետր տրամաչափի С-8 և 240 միլիմետր տրամաչափի С-24 տիպի չղեկավարվող հրիթռներով, 12.7 միլիմետր տրամաչափի գնդացրով, 7.62 միլիմետր տրամաչափի երկու գնդացիրներով, 30 միլիմետր տրամաչափի նռնականետով։ Ուղղաթիռի ռմբային բեռնվածությունը կազմում է մինչև 500 կիլոգրամ։

2010 թվականին Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքվել էր նաև ռուսական Ми-8/Ми-17 տիպի 60 ուղղաթիռի գնման մասին պայմանագիր:

Ми-35М

cf7b6ddd98cc61912dd1f46cab50232e

540822d6c9325671034b4abfd5418de1

4a14c1656ce187fe6bafcf26378d3a80

Ми-17

Mi17V5

Տեսանյութեր

Լրահոս