Էրդողանը Գազայի հատված կմեկնի հունիսին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Գազայի հատված կայցելի հունիսին.

«Ամենայն հավանականությամբ, ես Գազա կմեկնել հունիսին: Ես շատ մեծ նշանակություն եմ տալիս իմ այդ այցին՝ Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացի շրջանակներում: Ես կարծում եմ, որ իմ այցը ներդրում կունենա Պաղեստինում հաշտեցման գործընթացում»:

Էրդողանն ընդգծել է, որ ավելի ուշ պլանավորել է այցելել Հորդանան գետի Արևմտյան ափ. «Բնականաբար, խոսքը չի գնում կողմերից մեկին աջակցելու մասին»: Նշվում է, որ Էրդողանն ԱՄՆ է այցելում 15-րդ անգամ:

Ապրիլի վերջին Ստամբուլ կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Էրդողանը պետք է սպասի ավելի հարմար ժամանակի՝ Գազա այցելելու համար: Դա հարուցել էր Թուրքիայի իշխանությունների սուր արձագանքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031