Օբաման ու Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասի և մյուս տարածաշրջանների խնդիրները
Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Վաշինգտոնում հանդիպել է այդ երկրի նախագահ Բարաք Օբամայի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ: Երկկողմանի հարաբերություններից բացի, կողմերը քննարկել են մի շարք տարածաշրջաններում ու երկրներում տիրող իրավիճակը:
Կողմերի ուշադրության կենտրոնում են գտնվել Սիրիայի հարցը և Ռեյհանլըի պայթյունները: Քնննարկվել է նաև Իրաքում ստեղծված իրավիճակը: Անդրադարձ է կատարվել Իրանի միջուկային ծրագրի ու ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներին:
Օբաման ու Էրդողանը քննարկել են նաև Մերձավոր Արևելքի այլ խնդիրներ (պաղեստինա-իսրայելական, թուրք-իսրայելական հարաբերություններ), Հարավային Կովկասում առկա իրավիճակը (Հայաստան, Ադրբեջան), Կիպրոսի, Բալկանների, Հյուսիսային Աֆրիկայի, Մյանմարի, Աֆղանստանի հարցերը: