Ռուսաստանը պնդում է, որ Իրանը նույնպես մասնակցի Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը պնդում է, որ Իրանը մասնակցի Սիրիայի վերաբերյալ անցկացվելիք միջազգային կոնֆերանսին: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը.
«Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է հրավերներ ուղարկել նախորդ տարվա հունիսին Ժնևում անցկացված կոնֆերանսի մասնակիցների ցուցակի հիման վրա: Դրան պետք է անպայմանորեն ավելացնել Սիրիայի բոլոր հարևաններին՝ ներառյալ Իրանը:
Եթե մենք զբաղվում ենք լուրջ գործով, ապա անհրաժեշտ է, որ կոնֆերանսի մասնակիցների թվում լինեն առանցքային բոլոր ազդեցիկ արտաքին խաղացողները և ոչ թե առաջնորդվել գաղափարական կամ աշխարհաքաղաքական հակումներով:
Սիրիական ընդդիմությունը հաջորդ շաբաթ հանդիպելու է մի քանի վայրում, քանի որ նա չունի «միասնական անձրևանոց»: Գլխավորը նրանցից (ընդդիմություն) բանագնացներ ստանալն է»:
Վաշինգտոնում եղած դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսը, ամենայն հավանականությամբ, Ժնևում տեղի կունենա հունիսի 14-15-ին:
Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պետք է համոզի բանագնացներ ուղարկել այդ կոնֆերանսին, իսկ ԱՄՆ-ն իր հերթին նույն հարցում համոզելու է սիրիական ընդդիմությանը: