
Այսօր Կրակովում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր մեկնում է Լեհաստանի Կրակով քաղաք:
Այստեղ նա մասնակցելու է ԵՄ-ի Արևելյան գործընկերության ու Վիշեգրադյան խմբի արտգործնախարարների հանդիպմանը:
Պլանավորված է, որ իր լեհական այցի ընթացքում Մամեդյարովն ունենալու է երկկողմ հանդիպումներ: Մասնավորապես, ակնկալվում է, որ Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպելու է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Հայաստանի ԱԳՆ-ը հաստատել է այդ հանդիպումը: