Բաժիններ՝

Սիրիացի ապստամբները հերթական անգամ աչքի են ընկել դաժանությամբ (տեսանյութ, 21+)

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համացանցում հայտնվել է սիրիացի ապստամբների դաժանությունների մասին պատմող հերթական տեսանյութը: Այս անգամ տեսանյութում պատկերված է, թե ինչպես են ապստամբները գնդակահարում գերի վերցրած կառավարական բանակի 11 զինվորի:

Դեյր եզ-Զորի շարիաթական դատարանն այդ զինվորներին դատապարտում է մահվան, ինչից հետո կապված գերիներին ծնկի են իջեցնում, կարդում են մահվան դատավճիռը և կրակում ծոծրակներին: Կրակոցներն ուղեկցվում են «Ալլահ աքբար» (Աստված մեծ է) բառերով:

Սրանից առաջ էլ սիրիացի ապստամբներն աչքի էին ընկել այնպիսի դաժանությամբ, որը ցնել էր անգամ նրա հովանավոր ԱՄՆ-ին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031