Իրանը պատրաստ է նախագահական ընտրություններից առաջ «Վեցյակի» հետ անցկացնել ևս մեկ բանակցային փուլ

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը կարող է հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ևս մեկ բանակցային փուլ անցկացնել «Վեցյակի» հետ՝ կապված իր միջուկային ծրագրի հետ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձր խորհրդի քարտուղար, Իրանի միջուկայն ծրագրի հարցում գլխավոր բանագնաց Սաիդ Ջալիլին.

«Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները («Վեցյակի» հետ)», երբ նրանք (միջնորդները) պատրաստ կլինեն դրան, ինչը կարող է տեղի ունենալ Իրանի նախագահական ընտրություններից առաջ կամ հետո: Իրանը երբեք չի հրաժարվի ուրանի հարստացման իր իրավունքից»:

Ջալիլին նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ հանդիպելու հարթակ տրամադրելու համար:

Տեսանյութեր

Լրահոս