Բաժիններ՝

Բրիտանական խորհրդարանը մերժել է ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեն այս տարի անցկացնելու մասին բանաձևը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը երեկ չի աջակցել այն բանաձևին, որում անհանգստություն էր հայտնվում՝ կապված նրա հետ, որ ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի ապագայի մասին հանրաքվեն պլանավորված չէ 2013 թվականին:

Օրենքում այդպիսի ուղղման, որի համար հիմք է ծառայել մայիսի 8-ին խորհրդարանի առջև թագուհու ունեցած ելույթը, օգտին արտահայտվել է 130 պատգամավոր՝ գերազանցապես պահպանողականները: Դեմ է քվեարկել պալատի 277 անդամ:

Դրանով իսկ խորհրդարանին չի հաջողվել օրենքում գրանցել պահպանողականների դիրքորոշումը, որոնք պնդում են ԵՄ-ից երկրի շուտափույթ դուրս գալը: Նախօրեին Պահպանողական կուսակցությունն օրինագիծ էր ներկայացրել ԵՄ-ից դուրս գալու հարցը հանրաքվեի դնելու մասին:

Քաղաքական գործիչների մտահղացմամբ՝ հանրաքվեն պետք է տեղի ունենա 2017 թվականին, եթե պահպանողականները հաղթեն 2015 թվականի ընտրություններում: Ակնկալվում է, որ այս օրինագծի շուրջ առաջին բանավեճերը կծավալվեն հուլիսի 5-ից հետո:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հանդիպման ժամանակ խորհուրդ է տվել դուրս չգալ ԵՄ-ի կազմից, քանի որ դա կհանգեցնի Եվրոպայում Մեծ Բրիտանիայի ունեցած ազդեցության կորստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031