Ադրբեջանում նախագահական ընտրություններից առաջ լռեցվում է ազատ արտահայտվելու վերջին կղզյակը. Amnesty International

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները չպետք է առաջիկա նախագահական ընտրություններն օգտագործեն որպես առիթ՝ քննադատական ձայները խլացնելու համար:

Այս մասին նշված է Amnesty International (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում՝ կապված համացանցում զրպարտանք տարածելու համար քրեական պատիժ նախատեսող օրենսդրական ուղղումների ընդունման հետ:

AI-ն հայտարարել է, որ այդ ուղղումները դարձան չարտոնյալ խաղաղ ակցիաների մասնակցության համար պատժի խստացումից հետո ազատ արտահայտվելու վրա կատարված հերթական հարձակումը:

AI-ի փոխտնօրեն Դևիդ Դիաս Ժոգեն հայտարարել է. «Ադրբեջանի իշխանությունները վախենում են քննադատական ձայներից և այդ փոփոխություննրը հանդիսանում են ազատ արտահայտվելու վերջին կղզյակին՝ համացանցին լռեցնելու փորձ:

Դրանով իսկ իշխանությունները ցանկանում են բացառել ամեն տիպի քննադատություն այս աշնանը կայանալիք նախագահական ընտրությունների շրջանում: Իլհամ Ալիևի կառավարությունը 10 տարվա ընթացքում նպատակամղված խստացնում և սահմանափակում է ազատ արտահայտվելը:

Դա արվում է ուժային մեթոդներով, ընդդիմադիրների ու քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ֆիզիկական ճնշման գործադրմամբ, ինչպես նաև օրենսդրական սահմանափակումներով»:

Տեսանյութեր

Լրահոս