Կառավարությունը հաստատեց. գազը ՌԴ-ից գնվելու է 270 դոլարով, իսկ գազի գինը կսուբսիդավորվի 30%-ով
ՀՀ կառավարությունը 30%-ով սուբսիդավորելու է գազի սակագինը: Բացի այդ՝ սոցիալապես անապահով ընտանիքները ստանալու են օժանդակություն, որպեսզի գազի սակագնի բարձրացումը ընտանեկան բյուջեի վրա բացասական ազդեցություն չթողնի։
Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա նաև նշել է, որ այդ մասին հայտնվել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ուղղված նամակում։
Վարչապետը չի նշել, թե ի՞նչ միջոցներով է կառավարությունը սուբսիդավորելու գազի թանկացումը. ի վերջ, խոսքը մի քանի տասնյակ միլիարդ դրամի մասին է։
Փոխարենը՝ Տ. Սարգսյանը նշել է, որ որ «որևէ փակ հարց չի լինելու» և այս հարցի շուրջ կառավարությունում ծրագրում են հրապարակային քննարկումներ, որոնց կարող են մասնակցել բոլոր քաղաքական ուժերի և հասարակական կառույցների ներկայացուցիչները:
Եվս մի կարևոր տեղեկատվություն. Տ. Սարգսյնը նշել է, որ հանձնաժողովին ուղղված «ՀայՌուսգազարդի» հայտով Ռուսաստանից գազն այդ մասին որոշում կայացնելուց հետո ստացվելու է 1000 խմ-ն 270 դոլարով: