Բաժիններ՝

Միխեիլ Սաակաշվիլին մայիսի 16-ը հայտարարել է որպես Սգո օր

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մայիսի 16-ը հայտարարել է որպես Սգո օր: Այս մասին նշված է նախագահի Facebook-յան էջում:
Այսօր Վրաստանի պետհիմնակներում իջեցվելու են բոլոր դրոշները և չեղյալ են հայտարարվելու ժամանցային միջոցառումները:

Այսօր առավոտյան ժամը 08.00-ին Թբիլիսի են բերվել օրեր առաջ Աֆղանստանում թալիբների գործած հարձակման հետևանքով զոհված երեք զինծառայողների դիակները, որոնք հանձնվելու են զինծառայողների հարազատներին ու մերձավորներին:

Վրաստանի կառավարությունը երեկ դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով մայիսի 16-ը Վրաստանում հայտարարել որպես Սգո օր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031