SOCAR-ը մինչև տարեվերջ կշարունակի «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղով նավթի տարանցումը. Ռովնագ Աբդուլաև

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) մինչև տարեվերջ շարունակելու է «Բաքու-Նովոռոսիյսկ» խողովակաշարով նավթի տարանցումը՝ գոյություն ունեցող պայմաններին համապատասխան:

Այս մասին հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը: Նա հավելել է, որ դրան զուգահեռ կողմերը բանակցելու են «Բաքու-Նովոռոսիյսկ» խողովակաշարով ադրբեջանական նավթի փոխադրման կոմերցիոն պայմանների շուրջ և եթե կողմերի միջև ձեռք բերվի պայմանավորվածություն, ապա SOCAR-ը 2014 թվականին էլ կշարունակի նավթի տարանցումն այդ խողովակաշարով:

Աբդուլաևն ընդգծել է, որ իրենց համար անսպասելի չի եղել տվյալ խոշովակաշարով ադրբեջանական նավթի տարանցման մասին որոշումը և հիշեցրել է, որ ադրբեջանական նավթը նախևառաջ արտահանվել է հենց այդ խողովակաշարով: «Բաքու-Նովոռոսիյսկ» խողովակաշարով մեկ տոննա ադրբեջանական նավթի փոխադրումն Ադրբեջանի համար արժեցել է 15.67 դոլար, իսկ մեկ բարել նավթի համար՝ 2.4 դոլար:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մայիսի 5-ին հրամանագիր է ստորագրել  «Բաքու-Նովոռոսիյսկ» խողովակաշարով ադրբեջանական նավթի տարանցման վերաբերյալ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված պայմանագրի գործողությունների դադարեցման մասին:

Տեսանյութեր

Լրահոս