Էրդողանը մերժել է Ռեյհանլըի ահաբեկչությունները համատեղ հետաքննելու մասին Դամասկոսի առաջարկը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով երեկ ԱՄՆ մեկնելուց առաջ մերժել է Ռեյհանլըի ահաբեկչությունները համատեղ հետաքննելու մասին Դամասկոսի առաջարկը.
«Դամասկոսում այժմ ապօրինի իշխանություն է: Այնտեղ չկա իշխանությունը, որին կընդուներ ժողովուրդը: Սիրիայում գործող ներկայիս վարչակարգը պատերազմում է սեփական ժողովրդի դեմ: Մի՞թե մեզ նման առաջարկ արածները կասեն «Այո՛, դա մենք ենք արել»: Մի՞թե մենք համատեղ անելիքներ ունենք այդ վարչակարգի հետ»: