
Իրաքը մտադիր է դիմել ՄԱԿ ԱԽ-ին՝ PKK-ի զինյալների մուտքն արգելելու նպատակով

Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրաքը մտադիր է դիմել ՄԱԿ ԱԽ-ին՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների մուտքն արգելելու նպատակով:
Բացի այդ, Բաղդադը մտադիր է Անկարային զգուշացնել երկրի տարածքում PKK-ի զինյալների տեղակայման դեմ իր բողոքի մասին: Իր տարածքում քուրդ զինայլների տեղակայմանն արգելք հանդիսանալու համար Իրաքը մտադիր է դիմել նաև Արաբական պետությունների լիգային (ԱՊԼ) և Իսլամական համագործակցության կազմակերպությանը (ԻՀԿ):
Իրաքի իշխանությունները հերքել են նաև այն տեղեկատվությունը, թե Թուրքիան լքած PKK-ի առաջին խումբն արդեն իսկ հասել է Հյուսիսային Իրաք: Թուրքիայից տարածքից քուրդ զինյալների դուրս գալը չի ուղեկցվում թուրքական անվտանգության ուժերի կամ անօդաչու թռչող սարքերի կողմից: