Բաժիններ՝

Սմարթֆոններն ու պլանշետները կհարկվեն՝ հանուն մշակույթի

Ֆրանսիայի կառավարությունը առաջիկայում կքննարկի նոր հարկատեսակի ներմուծման հնարավորությունը՝ սմարթֆոնների և պլանետների արժեքի 1%-ի չափով: Համապատասխան առաջարկը Ֆրանսիայի նախագահին ուղարկել է ֆրանսիական Canel մասնավոր հեռուստաընկերության նախկին ղեկավար Պիեռ Լեսքուրը: Գաղափարն արդեն իսկ աջակցություն է ստացել Ֆրանսիայի մշակույթի և կապի նախարարի կողմից, գրում է Computerra.ru-ն:

Canel-ի նախկին տնօրենի կարծիքով, այդ միջոցները նախևառաջ կազդեն արտասահմանյան այնպիսի ընկերությունների վրա, ինչպիսիք են Google-ը, Apple-ը և Amazon-ը: Նշյալ որոշումը հետագայում կարող է անդրադառնալ նաև այլ շարժական սարքերի վրա ևս, որոնք դեպի ինտերնետ հասանելիություն ունեն, դրանց թվում՝ էլեկտրոնային գրքեր և խաղալին կոնսուլներ:

Հարկը, որն անվանվել է «Ներդրում մշակույթի զարգացման մեջ», հնարավորություն կտա բյուջեն տարեկան ավելացնել 86 մլն եվրոյով:

Ի դեպ, սա մշակութային արժեքների պահպանությանն ուղղված առաջին նման միջոցառումը չէ, որ ձեռնարկվել է Ֆրանսիայում: Նման հարկեր Ֆրանսիայում գործում են արդեն 20 տարի:

Այսպիսով, հավաքված միջոցները առաջարկվում է ուղղել Ֆրանսիայի գրողների, կինոգործիչների և երաժիշտների կարիքներին: Այս կերպ ենթադրվում է, որ Ֆրանսիայի կառավարությունը կկարողանա չեզոքացնել այլ երկրների կողմից մշակութային ճնշումների հետևանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս