Բաժիններ՝

Հրդեհ Միկոյան փողոցում

Մայիսի 14-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Միկոյան փողոցում` «Չելդոն» ռեստորանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան այրվում է Միկոյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.14-ին, մարվել` 17.21-ին:

Ամբողջությամբ այրվել է Է. Պողոսյանին պատկանող «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 31 ՏՏ 236 պ/հ ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս