Բաժիններ՝

Սպանության սպառնալիքներ է տվել և զրկել ազատությունից

Մայիսի 11-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել 1935 թ. ծնված Կառլեն Ա.-ն և հայտնել, որ Հրաչն ուզում է սպանել իրեն, իսկ ժամը 11.45-ին ոստիկանություն է ահազանգել 1938 թ. ծնված Հրաչիկ Ս.-ն և հայտնել, որ Կառլեն Ա.-ն վիճաբանում է իր հետ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, Կառլեն Ա.-ի ավտոտնակում, վիճաբանության ժամանակ, Հրաչիկ Ս.-ն իր մոտ եղած դանակով սպանության սպառնալիքներ է տվել Կառլեն Ա.-ին, իսկ վերջինս ձեռքով մեկ անգամ հարվածել է Հրաչիկ Ս.-ի գլխին` պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո Հրաչիկ Ս.-ն մետաղալարով դրսի կողմից փակել է ավտոտնակի դուռը Կառլեն Ա.-ի վրա` մոտ 2 ժամ նրան զրկելով ազատությունից:
Նույն օրը, ժամը 13.00-ին, Կառլեն Ա.-ից և Հրաչիկ Ս.-ից ոստիկանությունում ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս