Ո՛չ, ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող լինել. Գագիկ Ծառուկյան
«Ցանկալի հյուր են բոլորը: Հրավիրել եմ բոլորին՝ եւ՛ Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ՛ Լեւոն Տեր-Պետրոսյանին… Մենք բոլոր-բոլորին հրավիրել ենք: Եկեղեցու դռները բոլորի առաջ բաց են»,- ըստ ԳԱԼԱ-ի, այսօր ասել է Գագիկ Ծառուկյանը՝ Աբովյանում կառուցված եկեղեցու օծման արարողության ժամանակ:
Իսկ եթե բոլորը չընդունեն հրավերը, ինչպե՞ս դա կմեկնաբանվի հարցին, Ծառուկյանն ասել է, որ դրա պատասխանը պետք է լրագրողները տան: Կարեւորն այն է, որ իրենք բոլորին հրավիրել են:
Ծառուկյանը նաեւ ընդգծել է, որ ցանկացած հաջողություն կարելի է արձանագրել միավորման եղանակով:
Պատասխանելով ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ԲՀԿ-ն հնարավո՞ր է դառնա ընդդիմություն, Ծառուկյանը պատասխանել է. «Ո՛չ, ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ: Ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ն ընդդիմություն լինել: ԲՀԿ-ն կարող է կողմնակից լինել այն ամենին, ինչը օգուտ է երկրին եւ ժողովրդին: Ես միշտ ասել եմ, որ քաղաքականության մեջ մտել եմ ոչ թե անձնական շահի համար, քծնանքի, այլ երկրի հզորացման, զարգացման համար»: