Բաժիններ՝

Իրանի կառավարության ներկայացուցիչը հերքել է, որ Մահմուդ Ահմադինեժադին սպառնում է մտրակի 74 հարված

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի կառավարության մամլո քարտուղարը հերքել է արևմտյան ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադին սպառնում է մտրակով ծեծ՝ նախընտրական կամպանիայի ընթացքը խախտելու համար:

Սրանից առաջ մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Դիտարկման խորհուրդը, որը վերահսկում է ընտրությունների ժամանակ Իրանի Սահմանադրության պահպանումը, բողոք է հղել նախագահի դեմ, ով գրանցման գործընթացի ժամանակ ուղեկցել է իր զինակից Էսֆանդիար Ռահիմ Մաշաեիին:

Բրիտանական Telegraph թերթի տվյալներով՝ նմանատիպ խախտման համար Ահմադինեժադին կարող է սպառնալ մտրակի 74 հարված և տուգանք: Սակայն Իրանի կառավարության ներկայացուցիչ Գոլամ Հոսեին Էլհամը հայտարարել է, որ որևէ խախտում չկա նախագահի գործողություններում, քանի որ գրանցման գործընթացին նա ներկա է գտնվել որպես մասնավոր անձ և ոչ թե պետության ղեկավար:

Նա հավելել է, որ օրենքով ընտրական կամպանիան պաշտոնապես մեկնարկում է միայն թեկնածությունների հաստատումից հետո: Իրանում նախագահի թեկնածու գրանցվելու համար ՆԳՆ-ի Ընտրական շտաբում հայտ է ներկայացրել 686 մարդ, որոնցից 30-ը կանայք են: Դրանց հաստատման կամ մերժման գործընթացը կտևի մինչև մայիսի 16-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս