
Թուրքիայում ձերբակալվել են ադրբեջանցի լրտեսներ

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Իգդիր քաղաքի Անվտանգության վարչության աշխատակիցները լրտեսության կասկածանքով ձերբակալել են 24 մարդու: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ձերբակալվածների թվում կան նաև Ադրբեջանի 9 քաղաքացի և 1 իրանցու:
Նրանց կասկածում են պետական անվտանգության հետ կապված տեղեկատվություն միտումնավոր հայթայթելու համար: Պարզվել է, որ աղջիկները, սիրային կապի մեջ մտնելով զինվորականների, ոստիկանների ու բարձրաստիճան չինովնիկների հետ, նրանցից ստացել են գաղտնի տեղեկատվություն, ինչը հետո հաղորդվել է երրորդ անձանց:
Թուրքական ԶԼՄ-ները, սակայն, չեն հայտնել, թե կոնկրետ որ երկրի համար են աշխատել աղջիկները: Տարվում է հետաքննություն: