
Զարմացա, երբ Ֆերգյուսոնը զանգեց ինձ և հայտնեց իր որոշման մասին. Մոուրինյո

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, որ սըր Ալեքս Ֆերգյուսոնը զանգել է իրեն, որպեսզի հայտնի մարզչական կարիերան ավարտելու որոշման մասին:
«Երբ սըր Ալեքսը զանգեց ինձ և հայտնեց իր որոշման մասին, զարմացա և միևնույն ժամանակ տխրեցի:
Ինչ վերաբերում է Դևիդ Մոյեսին գլխավոր մարզիչ նշանակելու որոշմանը, կարծում եմ` նա հիանալի տարբերակ է, քանի որ հաջողության հասնելու բոլոր հնարավորություններն ունի: Ալեքսին երջանկություն եմ ցանկանում, իսկ Դևիդին` հաջող կարիերա «Օլդ Թրաֆորդում»», – պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը