Բաժիններ՝

«Դորիանսի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 80 գործակցով

Vivaro.am բուքմեյքերական գրասենյակը բավական ցածր է գնահատում «Դորիանսի» հաղթանակի շանսերը։

Այսօրվա տվյալներով՝ Հայաստանի հաղթելու հնարավորությունը գնահատվում է 80.00 գործակցով: Ըստ բուքմեյքերների՝ Էստոնիայի, Սերբիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Կիպրոսի և Իսլանդիայի մասնակիցների հաղթելու հավանականությունը ևս գնահատվում է 80.00 գործակցով: Իսկ Իսպանիայի և Խորվաթիայի մասնակիցների հաղթելու հնարավորությունները, ըստ կայքի, գնահատվում է 100.00 գործակցով:

Ըստ դրա՝ Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դե Ֆորեսթն իր Only Teardrops երգով ունի Եվրատեսիլ 2013-ում հաղթելու ամենամեծ հավանականությունը: Նրա հաղթելու հնարավորությունը գնահատվում է 1.95 գործակցով: Երկրորդ հորիզոնականում է գտնվում Եվրատեսիլ 2013-ում Ուկրաինան ներկայացնող երգչուհի Զլատա Օգնևիչը (5.0 գործակից): Առաջատարների եռյակը փակում է Նորվեգիայի ներկայացուցիչը (7.50 գործակից):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս