Բաժիններ՝

Շուշան Պետրոսյան. Մի՛ շտապեք, առաջիկայում սպասեք անակնկալների (լուսանկարներ)

168.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր ԼՂՀ մայրաքաղաքաք Ստեփանակերտում և Շուշիում Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներ են ընթանում:

Տոնակատարություններին ներկա է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ վաստակավոր երգչուհի Շուշան Պետրոսյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում հիշեց, որ Շուշիի թանգարանում տարիներ առաջ կախված էին ալիևների նկարները՝ տարբեր իրավիճակներում, «իսկ այսօր հրաշք է կատարվում, այլ կերպ չեմ կարող բացատրել»:

168.am-ը Շուշան Պետրոսյանից հետաքրքրվեց՝ չի՞ պատրաստվում արդյոք նա տեղափոխել Արցախ և փորձել սեփական ներդրումն ունենալ տեղի մշակույթի զարգացման գործում, երգչուհին պատասխանեց. «Մի՛ շտապեք, առաջիկայում սպասեք անակնկալների»:

DSC_0320 DSC_0322 DSC_0323 DSC_0324 DSC_0353 DSC_0354

Լուսանկարները՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս