Սերժ Սարգսյանը մասնակցել է Շուշիի կերպարվեստի թանգարանի բացման արարողությանը (ֆոտոշարք)

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաք Ստեփանակերտում և Շուշի քաղաքում մասնակցում է վաղ առավոտից մեկնարկած Հաղթանակի տոնի 68-րդ, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Սերժ Սարգսյանը, Արցախի իշխանությունների, ՀՀ կառավարական պատվիրակության անդամների և տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով ԼՂՀ ժամանած հյուրերի հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել՝ ծաղկեպսակ և ծաղիկներ դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:

Ս. Սարգսյանը, տոնական միջոցառումների շրջանակներում այցելել է նաև Շուշի՝ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:

Նախագահը մասնակցել է նաև Շուշիի կերպարվեստի թանգարանի բացման արարողությանը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 168.am-ի ֆոտոշարքը թնագարանից:

Ավելի ուշ Հանրապետության Նախագահը կմասնակցի «Արցախի ազատամարտիկների միություն» ՀԿ գրասենյակի բացմանը:

Երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ Նախագահը ներկա կգտնվի եռատոնին նվիրված տոնական համերգին:

DSC_0254 DSC_0257 DSC_0258 DSC_0259 DSC_0269 DSC_0271 DSC_0276 DSC_0283 DSC_0291 DSC_0295 DSC_0299 DSC_0300 DSC_0302 DSC_0308 DSC_0310 DSC_0311 DSC_0312 DSC_0341 DSC_0349 DSC_0359

Տեսանյութեր

Լրահոս