Բաժիններ՝

Պուտինը Հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորել է ԱՊՀ երկրների առաջնորդներին և Վրաստանի քաղաքացիներին

РБК-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՊՀ երկրների, Աբխազիայի ու Հարավային Օսիայի առաջնորդներին և Վրաստանի քաղաքացիներին: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պուտինն ընդգծել է, որ այդ երկրների ղեկավարությունների ընդհանուր պարտքն է վառ պահել հերոսների հիշատակը, որոնք ընկել են ազատության և անկախության համար մղված մարտերում:

Պուտինը վստահություն է հայտնել, որ 1945 թվականի հաղթական մայիսի և ընդհանուր պատմության հերոսական էջերի մասին հիշողությունն այսուհետ նույնպես միավորելու է երկրներին և ծառայելու է որպես ամուր հիմք՝ համագործակցության հետագա զարգացման համար:

Պուտինն այսօր Մոսկվայում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին և շնորհավորական ուղերձներ է հղել Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս