Թուրքիայում մեկնարկում է Karayel անօդաչու հետախուզական ինքնաթիռի արտադրությունը
Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ ռազմական արտադրանք արտադրող Vestel Savunma Sanayi ընկերությունը մտադիր է սկսել հայրենական արտադրության առաջին անօդաչու հետախուզական ինքնաթիռի արտադրություն, որը ստացել է Karayel անվանումը:
Պլանավորված է, որ Karayel ինքնաթիռները թուրքական բանակում փոխարինելու են իսրայելական արտադրության Heron անօդաչու թռչող սարքերին: Թուրքական բանակը Karayel տիպի 6 ինքնաթիռից բաղկացած առաջին խմբաքանակը կստանա արդեն իսկ այս տարվա ընթացքում:
Vestel Savunma Sanayi ընկերությունը մտադիր է թողարկել 50-60 Karayel ինքնաթիռ: Այդ թռչող սարքն ունակ է վեր բարձրանալ մինչև 22.500 ֆուտ և կրել մոտ 70 կիլոգրամ օգտակար բեռ: Թուրքական անօդաչու հետախուզական ինքնաթիռը կարող է օդում գտնվել մինչև 20 ժամ: