Բաժիններ՝

Սիրիայում անջատվել են համացանցը և բջջային կապը

Եգիպտական MENA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի բազում շրջաններում անցած գիշեր անջատվել է համացանցն ու միջազգային կապը: Այս մասին հայտնել է Սիրիայի հեռահաղորդակցության գլխավոր վարչության ղեկավար Բաքր Բաքրը:

Վերջինիս խոսքերով՝ դրա պատճառը օպտիկամանրաթելային մալուխի վնասվելն է: Նա հավելել է, որ վերանորոգման բրիգադներն աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ և մոտ ժամանակներս կվերականգնվի արտաքին աշխարհի հետ կապը: Syria-news լրատվական պորտալն իր հերթին հայտնում է, որ երկրի քաղաքների մեծ մասում անջատվել է նաև բջջային կապը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031