
Այս տարի ևս սկուդետոն մերը կլինի. Բուֆոն

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է երկրի չեմպիոնական տիտղոսը նվաճելու հավանականության մասին։
«Այս մրցաշրջանը մեկնարկեցինք որպես հաղթողի հիմնական հավակնորդ։ Իսկ նախորդ տարի չափազանց մոտիվացված էինք, և հաղթանակը մեզ համար մեծ նվաճում էր։
Տիտղոսը դժվար է պաշտպանել, սակայն մենք վստահորեն կնվաճենք սկուդետոն նաև այս տարի, քանի որ մշտապես եղել ենք մրցաշարային աղյուսակի վերևում։ Անտոնիո Կոնտեն համապատասխանում է «Յուվենտուսին», և նա դա ապացուցել է», – իտալացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը