Բաժիններ՝

Չելսի – Բենֆիկա` Եվրոպա լիգայի եզրափակչում (տեսանյութ)

Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումներում անակնկալներ չգրանցվեցին: Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ 3:1 հաշվով պարտության մատնեց շվեյցարական «Բազելին» և դուրս եկավ եզրափակիչ` երկու հանդիպումների արդյունքում հաղթելով 5:2 հաշվով:

Մյուս կիսաեզրափակիչն ավելի ինտրիգային էր: Առաջին խաղում «Ֆեներբահչեն» Թուրքիայում 1:0 հաշվով հաղթել էր պորտուգալական «Բենֆիկային» և պատասխան հանդիպման 23-րդ րոպեին հաշիվը 1:1 էր, ինչը նշանակում էր, որ «Բենֆիկան» նվազագույնը 2 գոլ պետք է խփեր և ոչ մի գնդակ չընդուներ սեփական դարպասը, որ կարողանար հաղթահարել կիսաեզրափակչի արգելքը: Արդյունքում պորտուգալական թիմը լուծեց իր առջև դրված խնդիրը` հաղթելով 3:1 հաշվով:

Այսպիսով, մայիսի 15-ին Ամստերդամում Եվրոպա լիգայի գավաթի եզրափակիչում միմյանց կհանդիպեն «Չելսին» և «Բենֆիկան»:

«Չելսի» – «Բազել»` 3:1

0:1 – Սալահ (45′), 1:1 – Տորես (50), 2:1 – Մոզես (52), 3:1 – Լուիս (59′)

 

 

 

 

«Բենֆիկա» – «Ֆեներբահչե»` 3:1

1:0 – Գայտան (9′), 1:1 – (23′ 11 մ.), 2:1 – Կարդոսո (35′), 3:1 – Կարդոսո (66′)Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս