Հենրիխ Մխիթարյանը ջերմություն ունի
Ուկրաինայի առաջնության շրջանակներում կայանալիք «Իլիչևիցի» հետ խաղից առաջ «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առողջական խնդիրներ ունի:
«Հենրիխը մրսել է, դրա համար էլ չմասնակցեց մարզմանը: Նա ջերմություն ունի և անհատական ծրագրով աշխատում է մարզասրահում»,- Լուչեսկուի խոսքերը մեջբերում է terrikon.com—ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը