
Թուրքիան հետաքննում է Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստերը

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանություններն արյան փորձանմուշներ են վերցրել սահմանամերձ գոտում վիրավորված սիրիացիներից՝ պարզելու համար քիմիական զենքի առկայությունը:
Այդ նմուշներն ուղարկվելու են Թուրքիայի Դատաբժշկական ինստիտուտ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ շնչառական ուղիների հետ խնդիրներ ունեցող մի շարք սիրիացիներ բերվել են Սիրիային սահմանակից Ռեյհանլը քաղաքի հոսպիտալ:
Ռեյհանլըի քաղաքապետ Հուսեին Շանվերդին հայտարարել է, որ իրենք իրականացնում են անհրաժեշտ միջոցներ, քանի որ չհաստատված տեղեկություններ են ստացել քիմիական զենքի օգտագործման մասին:
Քաղաքապետի խոսքերով՝ բժշկական հաստատություններից որևէ հաստատում չի ստացվել, սակայն գոյություն ունի հնարավորություն, որ քիմիական զենքն այունամենայնիվ կիրառվել է:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ալ-Զոուբին հայտարարել էր, որ ապստամբների կողմից Հալեպի մոտ կիրառած քիմիական զենքն ամենայն հավանականությամբ ունի թուրքական ծագում: