Բաժիններ՝

Ընդդեմ երևանցու. մամուլ

«Այս կիրակի տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններում՝ իշխող Հանրապետական կուսակցությունն իր ցուցակի օգտին ձայներ ապահովելու համար, անխնա կերպով շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսն ու իշխանական լծակները»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու շարունակում.

«Դեռ շաբաթներ առաջ տեղեկություններ կային, որ Հայաստանի զինված ուժերում հրահանգ է իջեցվել երևանյան գրանցում ունեցող բոլոր զինվորներին և սպաներին հինգ օրով արձակուրդ տալ, որպեսզի նրանք մասնակցեն ավագանու ընտրություններին։

Երեկ սակայն հայտնի դարձավ, որ զինվորներին արձակուրդ է տրվել ոչ թե հինգ, այլ ընդամենը երեք օրով։ Ընդ որում Երևանից ոչ հեռու գտնվող զորամասերից Երևանյան գրանցում ունեցող զինվորներին տրվելու է մեկ օր։

ՀՀԿ-ն, որ ընթացքում գործի է դրել մարզպետարաններին, դպրոցներին, երևանյան գրանցում ունեցողների զանազան ցուցակներ է կազմում և ուղարկում ՀՀԿ ղեկավարությանը, այս անգամ ևս ընտրություններին մասնակից է դարձնելու բանակին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031