
Պապարացիները Քիմ Քարդաշյանին լուսանկարել են Փարիզում (լուսանկարներ)

Ինչպես հաղորդում է usmagazine.com կայքը, օրերս հայազգի մոդել, հեռուստաշոուների աստղ Քիմ Քարդաշյանին պապարացիները լուսանկարել են Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Քիմը Փարիզում շրջել է իր ապագա երեխայի հոր՝ ռեփեր Քայնե Ուեսթի հետ: Կայքի հաղորդմամբ՝ Քայնե Ուեսթը Քիմին Հունաստանից Փարիզ է տեղափոխել անձնական ինքնաթիռով:
Կայքը նաև հաղորդում է, որ Հունաստանում անցկացրած ժամանակը Քիմին շատ է դուր եկել: «Հունաստանն ուղղակի հրաշալի էր»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր Քիմը: