Օբաման դիտարկում է սիրիացի ընդդիմադիրներին զենք մատակարարելու հնարավորությունը. մամուլ
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիտարկում է սիրիացի ընդդիմադիրներին զենք մատակարարելու հնարավորությունը: Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ դա կարող է հանդիսանալ ի պատասխան Սիրիայում քիմիական զենքի կիրառման:
Այս մասին նրանց հայտնել են Սպիտակ տանը եղած անանուն աղբյուրները: Վերջիններիս պնդմամբ՝ այդ մասին որոշումը կարող է ընդունվել առաջիկա շաբաթներին: Ավելի վաղ Օբաման հայտարարել է, որ ի պատասխան Սիրիայում քիմիական զենքի կիրառման իրենք դիտարկում են մի շարք տարբերակներ:
Սակայն վերջնական որոշման ընդունումը պետք է կայացվի Սիրիայում թունավոր նյութերի կիրառման հստակ ապացույցների ստացումից հետո: