Բաժիններ՝

Մեզ հաստատապես հայտնի է, որ Սիրիայում կիրառվել է քիմիական զենք. Բարաք Օբամա

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ`ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանություններին հաստատապես հայտնի է, որ Սիրիայում կիրառվել է քիմիական զենք:

Դրա հետ մեկտեղ Օբաման ընդգծել է, որ իրենց դեռ հայտնի չէ, թե հակամարտող կողմերից որ մեկն է կիրառել քիմիական զենք: Ամերիկյան կողմը չի բացառում, որ կարող է դիմել ուժի կիրառմանը, եթե ապացուցվի, որ Սիրիայի կառավարական ուժերը կիրառել են քիմիական զենք:

Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին խոսակցությունները սկիզբ առան նախորդ տարեվերջից և չեն դադարում մինչ այս: Կառավարական ուժերը դրանում մեղադրում են ապստամբներին, իսկ վերջիններս՝ կառավարական ուժերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031