Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչը հաջորդ շաբաթ կայցելի տարածաշրջան
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան, Վրաստան ու Հայաստան: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ ԽՎ-ի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Սուարեշի տարածաշրջանային այցը մեկնարկելու է Ադրբեջան այցելելով: Այստեղ նա կգտնվի մայիսի 5-7-ին և այդ երկրի պաշտոնատար անձանց հետ կքննարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների հարցերը:
Սուարեշը մայիսի 7-9-ին այցելելու է Վրաստան, իսկ մայիսի 9-11-ին՝ Հայաստան: ԵԱՀԿ ԽՎ-ի նախկին նախագահ Սուարեշը Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ է նշանակվել 2011 թվականի հուլիսին, և սա նրա առաջին այցն է տարածաշրջան: