Բանկերն ընդդեմ ԴԱՀԿ-ի
Հայաստանյան 4 բանկեր՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան», «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ», «ՎՏԲ-Հայաստան Բանկ» և «Արցախբանկ» ՓԲԸ-ները, դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի սահմանադրականությունը:
Վիճարկվող հոդվածի՝ վճռի կատարման շրջադարձը, առաջին մասով սահմանված է, որ, եթե ի կատար ածված վճիռը բեկանվել է և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր վճիռ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության, ապա դատարանը կայացնում է դատական ակտ` գույքը պարտապանին լրիվ կամ մասնակի վերադարձնելու մասին` նոր դատական ակտին համապատասխան:
ՍԴ-ն իր` օրերս կայացրած աշխատակարգային որոշմամբ, գործն ընդունել է քննության և դատաքննությունը նշանակել հունիսի 28-ին: