Բաժիններ՝

Թուրքիայի իշխանությունները նախկին «ահաբեկիչներին» թույլատրել են դառնալ պատգամավորներ

Time Turk-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն հռչակված «Քրդստանի դեմոկրատական» կուսակցությունը (KDP) թուրքական իշխանությունների թույլտվությամբ այսուհետ խորհրդարանում կներկայացնի քրդերի շահերը:

KDP-ի 10-րդ համագումարի արդյունքներով կազմակերպության ղեկավարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կապված քուրդ ժողովրդի իրավունքների ու ազատությունների համար պայքարի մեթոդների փոփոխման հետ:

Հայտարարության համաձայն՝ KDP-ն, կապված հաշտեցման մեկնարկած գործընթացի և քրդերի հանդեպ թուրքական կառավարության բարյացակամության հետ, փոխում է կուրսը և անցում է կատարում իր ժողովրդի կամարտահայտման պահպանման ժողովրդավարական ու օրինական մեթոդների:

Դրանով իսկ մոտ 50 տարի արգելված կազմակերպությունը համալրել է Թուրքիայի լեգալ քաղաքական կուսակցությունների ցանկը: Կուսակցությունը հիմնադրվել է 1965 թվականի հուլիսի 11-ին, Դիարբեքիրում:

KDP-ն սերտ կապեր է ունեցել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հետ և հանդիսացել է իրաքյան վաղեմի «Քրդստանի ժողովրդավարական» կուսակցության ճյուղը: Կուսակցության կազմավորումից հետո նրա գործունեությունը համարվել է ապօրինի, իսկ նրա անդամները համարվել են ահաբեկիչներ՝ ընդհուպ մինչև 2013 թվականի ապրիլը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս