
Ջոն Քերին մայիսի 7-ին կժամանի Մոսկվա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 7-8-ին աշխատանքային այցով ժամանելու է Մոսկվա: Այս մասին երեկ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Քերիի մոսկովյան այդ այցն իրականացվում է նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Այցի մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ջոն Քերիի հետ հանդիպել է ապրիլի 23-ին՝ Բրյուսելում տեղի ունեցախ Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նախարարական հանդիպման շրջանակներում: Դա Ռուսաստանի ու ԱՄՆ-ի արտգործնախարարների երրորդ հանդիպումն էր այս տարվա ընթացքում: