Բաժիններ՝

Ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակում գրանցվել է հերթական միջադեպը: Այն գրանցվել է ճակատամերձ շրջանի զորամասերից մեկում:

Այստեղ զինծառայող Վյուսալ Ռովշանօղլու Ջաբիևը վիրավորվել է ծառայողական զենքից արձակված կրակոցից: Վիրավոր զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ: Նշվում է, որ միջադեպը գրանցվել է անվտանգության կանոնների խախտման հետևանքով:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը հաստատել է զինծառայողի վիրավորվելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031